Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Գազի գինը ևս 5-7 դրամով կարող է նվազել

Գազի գինը ևս 5-7 դրամով կարող է նվազել
03.06.2016 | 02:30

Մեր տեղեկություններով՝ մինչև տարեվերջ գազի սակագինը կարող է նվազել ևս 5-7 դրամով։ Համենայն դեպս, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս ՀԾԿՀ-ի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց սակագնի նվազման հնարավորությունը։ Հիշեցնենք, որ ՀԾԿՀ-ի որոշմամբ՝ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով։ Ասել, որ սա խոշոր նվազեցում է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթևացնի սպառողների հոգսը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ